Հանուն նոր ծրագրերի, արդարության եւ Սահմանադրության
Բջնի գյուղական համայնքի երկու տեղամասերում հանդարտ է ընթանում քվեարկությունը: Հիշեցնենք, որ այստեղ գյուղապետ են ընտրում եւ քվեարկվում է երեք թեկնածու՝ գործող գյուղապետ, Հանրապետական Արմեն Մաթեւոսյանը, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակից Ռազմիկ Հակոբյանն ու ավագանու անդամ, անկուսակցական Սուրեն Հարությունյանը:
Երեք թեկնածուներն էլ կքվեարկել են նույն 25/01 ընտրատեղամասում:Ռազմիկ Հակոբյանը քվեարկեց հանուն նոր ծրագրերի, Սուրեն Հարությունյանը՝ հանուն արդարության, Արմեն Մաթեւոսյանը հանուն Սահմանադրության:
Այս մասին նրանք նշեցին «Աբովյան» մարզային հեռուստաընկերության հետ զրույցում: