Արթուր Վանոյանը հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով

Այսօր Աբովյան քաղաքում տեղի ունեցավ հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման ժամանակ ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման արարողությունը:

Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների: Ամուսնացած էր, ունի երեք երեխա:

Թաղմանը ներկա էին Հայաստանի ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Ոստիկանության պետի հրամանով Վանոյանը ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախության և անձնազոհություն ցուցաբերելու համար հետմահու պարգևատրվեց սխրագործության համար մեդալով։

 

Աղբյուրը` http://www.azatutyun.am/a/27869382.html