Կատարվածը վնաս է հասցնում պետության հիմքերին

Կատարվածը վնաս է հասցնում պետության հիմքերին։ Tert.am-ի հետ զրույցում ասել է «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ,ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն՝ անդրադառնալով զինված խմբի գործողություններին։«Պահանջները, որոնք ներկայացված են, գուցե քննարկելի են, բայց պետության դեմ նման գործողություններ իրականացնել չի կարելի։ Հետևանքն իրավաբանական է. սպանություն է եղել, հնարավոր չէ, որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չկրի»,- ասել է նա։Վերջինս նշել է , որ իշխանությունները, իր կարծիքով, կշարունակեն բանակցությունները, որպեսի գտնեն արյունահեղությունը կանխող լուծման տարբերակ։«Լրացուցիչ զոհերից խուսափել է պետք, արյունահեղությունը Հայաստանին հիմա պետք չէ։ Սա է ամենակարևորը, նման տարբերակ է պետք գտնել»,-նշել է ԱԺ պատգամավորը։Ըստ Սպարտակ Մելիքյանի՝ հայ ազգի ներկայացուցիչներն իրար հանդեպ չպետք է նման քայլեր անեն, դա հակասում է օրենքին։