Արդարադատութան նախարարի աշխատանքային այցը Կոտայքի մարզ

image

 

 

 
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում, առանձնազրույց ունեցել մարզպետ Կարապետ Գուլոյանի հետ, տեղում ընդունել մարզի բնակիչներին և լսել նրանց հուզող խնդիրները:
Հանդիպմանը մասնակցող շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների հարցերը հիմնականում վերաբերել են ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմնի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը: Նախարարը քաղաքացիների բարձրաձայնած և ՀՀ ԱՆ իրավասության շրջանակում գտնվող hարցերին հետամուտ լինելու, իսկ աշխատանք գտնելու խնդրանքով իրեն դիմող քաղաքացիներին՝ հնարավորության դեպքում նրանց աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Այնուհետև նախարար Հովհաննիսյանը շրջայց է կատարել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Նոտարական պալատի և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարածքային կառույցներ և տեղում ծանոթացել նրանց գործունեության պայմաններին ու մատուցվող ծառայությունների որակին:
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արփինե Հովհաննիսյանն այցելել է նաև ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներ և իր զորակցությունը հայտնել նրանց ընտանիքների անդամներին:

 

justice.am