Քարաթափում Ճամբարակ -Դիլիջան ավտոճանապարհին. 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ ճանապարհահատված է փակվել

Հուլիսի 13-ին` ժամը 05:57-ին, տեղեկություն է ստացվել, որ Հ-30 Ճամբարակ -Դիլիջան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել փլուզում. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է որ քարաթափման հետևանքով 8մ լայնությամբ 30 մ երկարությամբ ճանապարհահատվածը փակվել է. ՃՇՇ-ի կողմից իրականացվում են մաքրման աշխատանքներ։

 

Աղբյուրը` http://orer.am/?p=215875&l=am