Ջավախքում հայ ընտանիքի 4 անդամներին մահացած են գտել իրենց տանը
Վրաստանի Նինոծմինդա շրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18 ամյա երեխաների դիերը:
«Ընտանիքի հայրը ամիսներ առաջ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այստեղ ապրում էր նրա ընտանիքը: Ըստ տարածված տեղեկությունների` ընտանիքի չորս անդամներին սպանել են: Դիերը հայտնաբերվել են պատահաբար, երբ հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մեկ այլ բնակչի խոսքով` նախնական տվյալներով դիակները հայտնաբերել են դեպքից երկու օր անց:
Տեղի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` մոր և աղջիկների մարմիններին հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ հինգամյա որդուն խեղդամահ են արել:
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/11/javakhq/2075936