Երեկվա հորդառատ անձրևից տուժած Աշտարակի մայրուղու սկզբնամասն այսօր էլ դեռ ջրի տակ է (լուսանկարներ)

Tert.am-ի ընթերցողներից մեկը ուղարկել է լուսանկարներ, որոնցում երևում են երեկվա տեղացած հորդառատ անձրևի և ուժգին քամու հետևանքները։

Նա, մասնավորապես, նշել է.«Նկարներում երևում է, թե այս պահին ինչ վիճակում է Աշտարակի մայրուղու սկզբնամասում գտնվող (Վահագնի թաղամասի դիմացի մայթին) Քասախ գյուղի սկզբնամասում գտնվող ճանապարհահատվածը: Երեկվա անձրևից հետո այստեղ մինչև այս պահը ջրհեղեղ է, մենք մի քանի անգամ կապվել ենք ԱԻՆ՝ օգնություն խնդրելով, սակայն մինչ այս պահը ոչ ոք ոչ մի քայլ չի ձեռնարկել, իսկ այդ հատվածում գտնվող տներում, այդ թվում՝ և իմ տանը, ջրհեղեղ է և այն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել այստեղի բոլոր տներին»:





 

 

 

 

Աղբյուրը`http://www.tert.am/am/news/2016/07/11/Qasakh/2075927