Աբովյանի ԵԿՄ նախագահ վերընտրվեց Սուրիկ Աղոյանը
Հուլիսի 11-ին Աբովյանի տարածքային երկրապահ կամավորականների միությունում եռուզեռ էր. կառույցի նոր նախագահ էին ընտրում: Աբովյանի տարածքային ԵԿՄ նախագահ Արամայիս Խաչատրյանը ազատման դիմում էր ներկայացրել: Դեռ 2015թ. մայիս ամսին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ԵԿՄ նախագահ Սուրիկ Աղոյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ սատարում էր քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանին, որից հետո ինչ-ինչ պատճառներով ազատվեց զբաղեցրած պաշտոնից: Դրանից հետո ԵԿՄ-ում երկար ժամանակ խմորմուներ եղան և արդեն սույն թվականի հուլիսի 10-ին տեղի ունեցավ հանգուցալուծում, այն է ` նոր նախագահի ընտրություն: Աբովյանի ԵԿՄ նախագահ վերընտրվեց Սուրիկ Աղոյանը :
Նշանակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության շենքում և սկսվեց ՀՀ օրհներգի ու ԵԿՄ հիմնի կատարմամբ: Այնուհետև ընթերցվեց ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանի հրամանը, որում ասված էր. <<Ազատել զբաղեցրած պաշտոնից ԵԿՄ նախագահ Արամայիս Խաչատրյանին համաձայն իր դիմումի, և նույն պաշտոնում նշանակել Սուրիկ Աղոյանին>>:Հավաքվածների ուրախությունը մեծ էր, տրամադրությունը տոնական: ԵԿՄ միության անդամները մեծ հույսեր են կապում Սուրիկ Աղոյանի գործունեության հետ: Նորանշանակ նախագահն իր երախտիքի խոսքն ուղղեց բոլորին, մասնավորապես ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանին, կրկին իրեն վստահելու համար: ԵԿՄ-ականների խոսքերով, Սուրիկ Աղոյանի գործունեությանն արդեն քաղաքացիներն ու միության անդամները լավ ծանոթ են: Նշվեց նաև, որ քառօրյա պատերազմի ժամանակ Սուրիկ Աղոյանն իր մարտական ընկերների հետ առանց վարանելու մեկնել է ռազմաճակատ:Հավաքվածները ևս իրենց շնորհավորանքի ու գնահատանքի խոսք հղեցին արդեն սիրելի դարձած նախագահի վերընտրման կապակցությամբ: