Այսօր սիրված դերասանուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1937թ. հուլիսի 10-ին, մահացել 2012թ. հուլիսի 22-ին: Նա հայ բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինն է, Հակոբ Ղազանչյանի մայրը։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1958-1961 թթ. Կապանի, 1971-1977 թթ.` Գյումրիի, 1977-1983 թթ.` Երևանի դրամատիկական թատրոնի, 1961-1971 թթ և 1983-1993 թթ.` Երևանի Սունդուկյանի անվան, 1993 թվականից` Համազգային թատրոնների դերասանուհի։ 1995 թվականից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, որտեղ մահացել է։ Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։ 2007 թվականին արժանացել էր ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը, իսկ հաջորդ տարի՝ «Հատուկ մրցանակի»՝ «Արտավազդ» թատերական ամենամյա փառատոնի ժամանակ։ Ստացել է նաև ՀՀ Պետական մրցանակ, իսկ հայ եկեղեցու կողմից` «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալ։ Գալյա Նովենցի դերակատարումներին բնորոշ են վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը։

 

աղբյուրը՝ http://armlur.am/553341/