Աբովյանի քաղաքապետարանի աշխատակիցը կրակել է շան վրա, բայց վնասել կնոջ ճակատը
Հուլիսի 8-ին Աբովյանում դժբախտ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «կինոյի շենքի» հարեւանությամբ հուլիսի 8-ի վաղ առավոտյան մի տղամարդ շան վրա կրակելիս` վնասել է անցորդի ճակատը:
Ըստ Աբովյանում տարածված տեղեկությունների` նա քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցն է: Երբ որսորդական հրացանով կրակել է շան վրա, փամփուշտի կոտորակը դիպել է պատահական անցնող կնոջ ճակատին եւ վնասել: Մենք տեղեկացանք, որ վնասվածք հասցնելու մեջ կասկածվող անձը նախօրեին Աբովյանի բաժին է ներկայացրել որսորդական հրացանը: Դեպքին ընթացք է տրվել:
Լուրեր Հայաստանից — NEWS.am