Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ կմտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմը

13:35 — 9/Հուլիս/2016
Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ կմտնի «Մաշան և արջը» մուլտֆիլմը
Ադրբեջանում հանրային քննարկման է դրված ռուսական հայտնի «Մաշան և արջը» մուլտսերիալի ցուցադրման արգելման հարցը: Վերին իշխանության օղակներում գտնում են, այս մուլտֆիլմը քարոզում է դաժանություն, բռնություն, անհնազանդություն, ագրեսիա և երեխաներին միայն վնասում է: Որոշ մասնագետներ հեռուն են գնացել. նրանք համարում են, որ ֆիլմը ռուսական քաղաքականության պրոպագանդա է և պետք է այն մտցնել Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակի» մեջ ու արգելել:
Ադրբեջանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը երրորդ տարին է` բեմադրում է «Մաշան և արջը» ներկայացումը, որին հաճախում են հազարավոր երեխաներ: Եթե մուլտֆիլմն արգելվի, ապա ներկայացումը նույնպես կարգելեն:
Կան նաև ընդդիմախոսներ, ովքեր համարում են, որ այդ դեպքում պետք է արգելել նաև «Դե սպասիր», «Սառցե դարաշրջան», «Սիմփսոններ» մուլտֆիլմերը: «Դե սպասիր»-ում գայլը երեխաներին ծխել է սովորեցնում, «Սիմփսոններում» ամերիկյան դրոշ կա` քաղաքականություն է և այլն:

Խմբագրության կողմից.- Որքան մեզ հայտնի է` Մաշան և արջը Ղարաբաղ չեն այցելել:

 

աղբյուրը` nyut.am