Հուլիսի 9-ին Լարսի ավտոճանապարհը բաց կլինի ժամը 05.30-ից 20.00

Հուլիսի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 9-ին ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է
երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների
ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

 

Աղբյուրը` orer.am