ՄԻՊ միջամտությամբ «Նուբարաշենի» ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատև տեսակցություն
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատև տեսակցություն:
Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաև հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ:
Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատև տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտ ամսին: Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատև տեսակցություն
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/07/nubarashen/2072513