Kinder-ի արտադրանքում քաղցկեղածին նյութեր են հայտնաբերել
Սպառողների իրավունքների պաշտպանության գերմանական անկախ Foodwatch կազմակերպությունը հայտարարել է, որ հարկավոր է վաճառասեղաններից հեռացնել Kinder-ը այն բանից հետո, երբ դրա մեջ հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր նյութեր, հաղորդում է RIA Novosti-ին։
Ըստ կազմակերպության տվյալների՝ Kinder-ի արտադրանքում հանքային յուղեր (MOAH) կան, որոնք առաջանում են նավթավերամշակման ժամանակ։ Foodwatch-ում համարում են, որ այդ յուղերը քաղցկեղ են առաջացնում և մուտոգեն են:
«Այնուամենայնիվ, արտադրողը հրաժարվում է հեռացնել արտադրանքը վաճառքից։ Փոխանակ վաճառասեղաններից հեռացվի վտանգավոր արտադրանքը և սպառողներին զգուշացվի, նրանք հայտարարում են, որ ամեն ինչ օրինական է»,-ընդգծել է Foodwatch-ի ներկայացուցիչ Յոհաննես Հեգը։
Նշվում է, որ կազմակերպությունը թեստեր է անցկացրել, որոնց մասնակցել է ընկերության 20 արտադրանք։ Դրանցից երեքում հայտնաբերվել է MOAH-ի վտանգավոր քանակ։
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/06/kinder/2070991