Իշխանությունը ցանկանում է չեղարկել տեղամասերում տեսախցիկների տեղադրումը՝ ընտրական գործընթացին միջամտելու նպատակով.«Հայկական ժամանակ»

«Մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:

Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:

Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, մեր տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով»,-գրում է թերթը:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=214097&l=am