2017-ին Էդվարդ Նալբանդյանը կհեռանա ԱԳ նախարարի պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը, որի 75-ամյակը կլրանա հուլիսի 26-ին, արդեն մի քանի անգամ դիմում է գրել՝ վաստակած հանգստի անցնելու համար, նրան ասել են՝ համբերի:

Բանն այն է, որ այդ պաշտոնը «հնուց» պահված է Էդվարդ Նալբանդյանի համար: 2017-ին, ըստ ամենայնի, նրան կրկին «Ֆղանս» կտանեն: Նոր Սահմանադրությամբ կարևորվում է ԱԳՆ ֆունկցիան, և ԱԳ նախարար-փոխվարչապետ կոնֆիգուրացիան է գործելու:

Նալբանդյանը չի շարունակելու գործունեությունը, այս պահին տրվում են ապագա ԱԳ նախարար-փոխվարչապետի մի քանի անուններ, ամենահավանականը՝ Վիգեն Սարգսյանն է:

 

Աղբյուրը` http://www.1in.am/1958214.html