ՔԱԳՎ պետի 100 միլիոնը
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի ու եկամուտների հայտարարագիրը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ: Համաձայն հայտարարագրի՝ Սերգեյ Ավետիսյանը բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան:
Քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, որը բացառապես աշխատել է պետական համակարգում (2003-2009 թթ. ՀՀ կենտրոնական բանկ, բանկային վերահսկող, 2009-2014 թթ. ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար, 2014-2016 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016 թ.-ի հունիսի 8-ից՝ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ), հայտարարագրել է 100 մլն դրամ և 70 հազար ԱՄՆ դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են մոտ 3 մլն ՀՀ դրամ:
Սերգեյ Ավետիսյանի կինը՝ Աննա Եղիազարյանն ունի 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից 1.7 մլն դրամ եկամուտ է ստացել»,-գրում է թերթը:
Աղբյուրը` http://operativ.am/?p=180331&l=am