Կոտայքի մարզում ամենագնացը մի քանի անգամ շրջվել է. Վարորդը մահացել է

image

 

image

 

 

Այսօր՝ հուլիսի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 20։00-ի սահմաններում Աբո վյան քաղաքի բնակիչ, 37-ամյա Հարություն Հակոբյանը իր վարած BMW X5 մակնիշի 74 TT 444 համարանիշի ավտոմեքենայով, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյուներին, տապալել այն, այնուհետեւ մի քանի պտույտ շրջվելով բախվել ճանապարհի տնամերձ հողամասերից մեկի դրապասին։

Վթարի հետեւանքով վարորդ Հ․ Հակոբյանը դուրս է շպրտվել ավտոմեքենայից եւ տեղում մահացել, իսկ նրա ուղեւորուհին՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 30-ամյա Մ.Մ.-ն ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Աղբյուրը`news.am