Ռուս զինվորականները Հայաստանում ավարտել են մասշտաբային զորավարժությունների պատրաստությունը

Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողներն ուրբաթ ավարտել են «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոններում զորավարժությունների նախապատրաստությունները, որոնց ներգրավված են եղել մինչև 1,5 հազար մարդ և մոտ 500 միավոր տեխնիկա: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:

 

Հաղորդվում է, որ հետևակային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մարտավարական մարտի համար նախատեսված վարժություններ են կատարել՝ հետախուզության և դիտարկման ժամանակակից համակարգերի անօդաչու սարքերի կիրառմամբ:

 

Հատուկ մարտավարական նախապատրաստությունների ժամանակ նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումները հատուկ խնդիրներ են լուծել:

 

Մամուլի ծառայությունում նշել են, որ ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անց են կացվել հուլիսին կեսին նախատեսվող մասշտաբային մարտավարական զորավարժությունների պատրաստությունների շրջանակներում, որոնց ներգրավված է լինելու ռազմաբազայի ողջ անձնակազմը:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/07/01/russian/2067144