Հանրապետությանը նոր ցիկլոն է մոտենում. ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` Հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 1-4-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ:
Աղբյուրը՝ http://armlur.am/549075/