Խաչմերուկում մեքենան բախվել է արգելապատնեշին. ղեկին եղել է երգիչ Մարտին Մկրտչյանը. կան տուժածներ
Երեւանի Սարալանջի փողոցում, այսօր՝ հունիսի 30-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար:NEWS.am-ին ոստիկանությունից տեղեկացրին, որ Երեւանի Սարալանջի փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արգելապատնեշին:
Ավտովթարի հետեւանքով տուժել են 33-ամյա Մարտին Մ.-ի վարած ավտոմեքենայում գտնվող երկու ուղեւորները, որոնցից մեկն անչափահաս է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ղեկին եղել է «Մուսալեռ» ռեստորանի երգիչ Մարտին Մկրտչյանը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: