Արմեն Աշոտյանը Բելգիայում հարձակման է ենթարկվել
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ով բուժման նպատակով վերջին օրերին գտնվում է Բելգիայում, հարձակման է ենթարկվել, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է.
«Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման:
Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:
Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:
Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ:
Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»
Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/24/ashotyan/2059444