Արթուր Դավթյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության ևտեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Արթուր Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»,- նշված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 18-ի հրամանագրով Հրաչյա Բադալյանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: