Դիլիջան-Իջևան ճանապարհին քարաթափում է տեղի ունեցել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին ` ժամը 19:30-ի սահմաններում, Դիլիջանից Իջևան տանող միջպետական ավտոճանապարհի 122-123-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում: Մոտ 8 խմ ծավալի ժայռաբեկորն ընկել է ճանապարհի 1մ շառավղով երթևեկելի հատվածի և կողնակի վրա՝ չխոչընդոտելով երթևեկության բնականոն ընթացքը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:

Իջևանի տարածաշրջանը սպասարկող ճանապարհաշինարարներն արդեն մաքրել են Ճանապարհի երթևեկելի հատվածի վրա ընկած մանր քարաբեկորները։ Առաջիկայում կկատարվի նաև ժայռաբեկորի մանրացման և հեռացման աշխատանքներ։

Ճանապարհի այդ հատվածում տեղադրվել են համապատասխան ճանապարհային նշաններ, իրականացվում են անվտանգության միջոցառումներ։

 

Աղբյուրը` http://orer.am/?p=210488&l=am