Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը նպաստում է կողմերի միջև վստահության կառուցմանը. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա հանդիպումը նպաստում է կողմերի միջև վստահության կառուցմանը, արագացնում վստահության ամրապնդմանը և պայմաններ է ստեղծում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային փաստաթղթի վրա աշխատելու համար»,- գրել է ամերիկացի համանախագահը:

 

 

Աղբյուրը` http://www.1in.am/1944861.html