ՀՀ ՊՆ խոսնակը հաստատում է՝ Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյին

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է տեղեկությունները, թե Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը:

«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Հայաստանի Հանրապետությունը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,-Facebook-ի իր էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ PanArmenian.net-ը տեղեկություն էր տարածել, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ 1մլն 468 հազար դոլար մաքսային արժեքով:

 

 

 

 

 

 

Աղբյուրը`   tert.am