Բարսեղ Բեգլարյանի առանձնատան գողություն կատարողները հայտնաբերված են

 

Tert.am-ի տեղեկություններով հունիսի 7-ի գիշերը գործարար Բարսեղ Բեգլարյանի առանձնատնից գողություն կատարած անձանց՝ Նիկոլայ և Շահեն անունով ՀՀ քաղաքացիներին, հայտնաբերել ու ձերբակալել են:

Tert.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին, որ այս գործով կան   ձերբակալվածներ, սակայն անունների մասով որևէ բան չհաստատեցին, ու առաջարկեցին սպասել պաշտոնական տեղեկատվության:

Հիշեցնենք, որ հաղորդել էին, որ հունիսի 7-ի գիշերն անհայտ անձինք մուտք են գործել օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի՝ Արաբկիր համայնքում գտնվող առանձնատուն և   գողություն կատարել:

Այսօր մամուլը գրել էր նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առանձնատուն` գողության նպատակով մուտք գործելու մասին:

Ոստիկանությունից հաստատեցին, որ հունիսի տասին Լևոն Զուրաբյանի առանձնատուն մարդ է մտել:

 

Աղբյուրը` http://www.tert.am/am/news/2016/06/14/Barsegh-beglaryan/2049526