Ապարդյուն են Բաքվի բոլոր ջանքերը ստվեր գցելու ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի անգնահատելի ներդրման վրա. Տիգրան Բալայան
ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը սոցցանցի իր էջում անդրադարձել է վերջերս կանգնեցված Գարեգին Նժդեհի արձանին:
«Հայտնի է, որ Հայաստանում Նժդեհի անունն են կրում հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան, եւ նրա հիշատակին հուշարձաններ են կանգնեցվել թուրք զավթիչների դեմ մղված իր հերոսական պայքարի, ինչպես նաեւ այն բանի համար, որ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակներում նա պաշտպանել է հասարակությանը այդ ժամանակ քարտեզի վրա նոր-նոր հայտնվող Ադրբեջանի հանրապետության զինված կազմավորումների կողմից իրականացված անկարգություններից, այն բանի համար, որ կազմակերպել է Հայաստանի տարածքների պաշտպանությունը, այդ թվում նաեւ Զանգեզուրի: Եւ իհարկե, հասկանալի է Ադրբեջանի պատվիրված հրապարակումների հերթական փոթորիկը` ուղղակիորեն հանդիսանալով Ադրբեջանի` Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած հավակնությունների ապացույցը: Ապարդյուն են եւ բարոյական չեն Բաքվի բոլոր ջանքերը ստվեր գցելու ֆաշիզմի տապալման գործում Հայաստանի ունեցած անգնահատելի ներդրման վրա»,- գրել է Տիգրան Բալայանը
Աղյուրը` orer.am