Ջրհեղեղի հետևանքով մահացած կրտսեր սերժանտը մի քանի օրից պիտի զորացրվեր
Այս գիշեր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում բնական աղետի հետևանքով մահացած ժամկետային զինծառայող` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը Զվարթնոցից էր: Վարդանը մի քանի օրից պետք է զորացրվեր: Նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի երկու քույր:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը ԼՂՀ Ջաբրայիլի տարածքում: Ուժեղ անձրևի և կարկուտի հետևանքով առաջացած հեղեղը լցվել է դիրքեր, որի արդյունքում երկու զինծառայողի քշել է դիրքից դուրս, տուժել են ևս հինգ զինծառայող: Երկու զինծառայողներին էլ զորավարժությունների համար էին տեղափոխել Արցախ: