ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության նոր պետ է նշանակել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ: Այդ մասին ՀՀ վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
Մինչ այս Սերգեյ Ավետիսյանը զբաղեցնում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը, որից ազատման որոշումը ևս առկա է:
Հունիսի 7-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվել էր Արտյոմ Մովսեսյանը՝ իր դիմումի համաձայն: Արտյոմ Մովսեսյանը Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից:
Աղբյուրը` http://nyut.am/?p=119183&l=am