Գողթեցիները բացեցին ճանապարհը
Գողթեցիները բացեցին ճանապարհը, քանի որ քննարկման արդյունքում որոշվեց դադարեցնել ջրամբարի շինարարությունը: Ջրամբարի կառուցման ճակատագիրը կորոշվի նոր քննարկումից հետո:
Ճանապարհը բացվեց այն բանից հետո, երբ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը հանդիպեց բնակիչներին և խոստացավ դադարեցնել Գեղարդալճի շինաշխատանքները: Գյուղացիները համաձայնեցին բացել ճանապարհը միայն այն բանից հետո, երբ շինաշխատանքները դադարեցնեն և տեխնիկան դուրս բերեն։
Գուլոյանը հեռախոսազանգով ասել է , որ հանրային քննարկումներ կսկսվեն այդ թեմայով: Ի պատասխան գողթեցիներն ասել են, որ իրենց այս պահի պահանջը հստակ է. դադարեցնել շինարարական աշխատանքները եւ շինտեխնիկան դուրս բերել Գեղարդալճի տարածքից: Հետո միայն, հնարավոր է, մասնակցեն հանրային քննարկումների: