Ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հայերը քոչարի են պարել
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման առիթով Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հավաքվածները, ովքեր մի քանի ժամ Բունդեսթագի դիմաց անհամբեր սպասում էին օրենսդիրների որոշմանը, պարել են Հայաստանի Հանրապետության եռագույնը ծածանելով:
Հայերի ուրախությունը կիսել են նաև հավաքված քրդերը, ովքեր թուրքերենով բղավել են. «Կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Ի հեճուկս ամենի` բոլորս հայ ենք»:
Բունդեսթագում Ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը հաջորդած հայկական ուրախ երգուպարին կարող եք հետևել 1:47:00-րդ րոպեից սկսած:
Աղբյուրը` http://orer.am/?p=205578&l=am