ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հույս է հայտնել
ԵԱՀԿ Մինսկի խումբը հույս ունի, որ ԼՂ հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հունիսին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության համպարփակ կարգավորման հարցով կարևոր բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հունիսին նախագահների հանդիպման հույս ունենք»,-գրել է Ուորլիքը: Ավելի վաղ Ալիևի ադմինիստրացիան հայտարարել էր «հերթական բովանդակալից» բանակցությունների կազմակերպման մասին:
Աղբյուրը՝ http://armlur.am/536309/