Հայաստանում գործազրկության միջին մակարդակը այս տարվա առաջին եռամսյակում եղել է 18.3 տոկոս. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2016 թվականին Հայաստանում գործազրկության միջին մակարդակը կկազմի 18.3 տոկոս։ Իսկ ահա այս տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 18.3 տոկոս։ Ըստ նույն կանխատեսումների հաջորդ երկու տարիներին գործազրկությունը կնվազի տարեկան 0.2 տոկոսով, և «կանխատեսվող հորիզոնի վերջում կմոտենա իր հավասարակշիռ մակարդակին»։ Թե որն է ԿԲ-ի կարծիքով այդ «հավասարակշիռ մակարդակը», դժվար է ասել։ Սակայն համեմատության համար նշենք, որ Վրաստանում գործազրկությունը 12.5 տոկոս է, Թուրքիայում՝ 11 տոկոս, Ադրբեջանում՝ 13 տոկոս, Ռուսաստանում 6 տոկոս, Եվրամիությունում միջինը՝ 10.3 տոկոս, ԱԱՆ-ում՝ 5 տոկոս…։ Եվ եթե նույնիսկ ԿԲ-ի կանխատեսումները իրականանան, միևնույն է՝ Հայաստանը կունենա գործազրկության ամենաբարձր ցուցանիշը վերը թվարկված երկրների համեմատ»:

Աղբյուրը՝ http://armlur.am/535726/