Անի Հովհաննիսյանի կողմից շորթում չի եղել. Analitik.am կայքի տնօրենի փաստաբան

Analitik.am կայքի տնօրենի փաստաբան Հայկ Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում երեկ` Տիգրան Ուրիխանյանի նոր հայտարարության կապակցությամբ հայտարարեց, որ իր պաշտպանյալի կողմից շորթում չի եղել:

«Շորթում չի եղել, իսկ մանրամասներ ես իրավասու չեմ հրապարակել»,-ասաց փաստաբան Հայկ Սարգսյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչ կասի Տիգրան Ուրիխանյանի այն հարցադրման վերաբերյալ, թե «Հայրենասիրական ոգով տոգորվա՞ծ էր Անին 300.000 դրամ պահանջել պատգամավորից»:

Ինչ վերաբերում է հարցին, թե,այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ այդ կադրերը, փաստաբանն ասաց, թե այդ ձայնագրությունը շատ քիչ բան է ասում:

Հիշեցնենք,որ , երբ Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, թե շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է և այլ մեղադրանքներ էր ներկայացրել ՎՏԲ բանկին։ Տիգրան Ուրիխանյանը, բացի վերը նշված հարցադրումից, հույս էր հայտնել, որ ՌԴ դեսպանը շուտափույթ հանդես կգա հայտարարությամբ և պարզաբանմամբ`« իր` Անիին առնչվելու մասին»:

 

Աղբյուրը ` tert.am