Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ. ԵԱՀԿ ՄԽ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին սկսել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցով ուղիղ բանակցությունները: Այս մասին ասվում է կազմակերպության հրապարակած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Համանախագահների խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ հաջորդ շաբաթ Վիեննայում: «Բռնության վերջին բռնկման և լարվածության անհապաղ նվազման անհրաժեշտության ֆոնին՝ մենք կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեն»,-նշել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

«Բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի, եթե բնռությունը շարունակվի, իսկ խաղաղությունը չի կարող հաստատվել առանց բանակցային գործընթացի»,-ասել են համանախագահները՝ հերթական անգամ ընդգծելով, որ ԼՂ կոնֆլիկտը ռազմական լուծում չունի:

 

66323b9af11497f2d341134cf1e9bb3a

Աղբյուրը՝ http://armlur.am/527854/