Հովիկ Աբրահամյանը բարձր վստահություն է տեսել Արցախում ապագա հաղթանակների հանդեպ
Հ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր վստահություն է տեսել Արցախում ապագա հաղթանակների նկատմամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Աբրահամյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցին: «Եղել ենք նաև առաջնագծում: Սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, Լեռնային Ղարաբաղի քաղաքական գործչներից, բոլորի մոտ շատ հստակ, բարձր վստահություն կա մեր ապագա հաղթանակների հանդեպ: Կարող եմ ասել, որ դա մեզ ոգևորեց: Քննարկել ենք նաև տնտեսական խնդիրներ, և բոլոր հարցերի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ»,- ասաց ՀՀ վարչապետը:
Եվս մեկ անգամ անդրադառնալով ԼՂ անկախությունը ճանաչելու հարցին՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ հանրապետության նախագահը հստակ իր դիրքորոշումը հայտնել է և եթե շարունակվեն ոտնձգություննմերը, ապա Հայաստանը կգնա այդ քայլին:
Հարցին, թե ԼՂ-ի հետ փոխօգնության համաձայնագիրն ինչու է ուշանում, վարչապետը պատասխանեց. «Չի ուշանում, նախապատրաստական փուլում է»:
ՀՀ վարչապետը մայիսի 8-9-ը եղել է ԼՂ-ում, մասնակցել եռատոնին նվիրված միջոցառումներին:
Աղբյուրը` http://nyut.am/?p=116238&l=am