Այս գիշեր Տավուշի հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն անկանոն կրակահերթեր է արձակել
Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Աղբյուրը ՝ http://armlur.am/526905/