Մարտունիում զոհված 25-ամյա զինծառայողը Այնթապից էր
NEWS.am-ը գրում է.
Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետեւանքով Մարտունու ուղղությամբ մահացու վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Զոհրաբյանը Արարատի մարզի Այնթապ գյուղից է:
Աշոտ Զոհրաբյանի դասղեկը՝ Թագուհի Սարգսյանը NEWS.am-ին ասաց, որ Աշոտը դպրոցն ավարտելուց հետո սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության անցել Մարտունու զորամասերից մեկում:
«Դպրոցում շատ լավ էր սովորում, շատ խելացի, լավ աշակերտ էր: Ավարտեց, որոշեց այդ գործով շարունակել, քեռին նույնպես զինվորական էր»,- նշեց նա:
Աշոտը տան ավագն է, մեկ քույր ու եղբայր ունի, եղբայրն այժմ ժամկետային զինվորական ծառայության մեջ է:
Աշոտն արդեն մեկ տարի է՝ նշանված էր, պատրաստվում էր ամուսնանալ:
Աղբյուրը` http://orer.am/?p=197421&l=am