Դատավորի կինը 25 մլն դրամ արժողությամբ բնակելի տուն է գնել
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ, 15 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 520 հազար դրամ: Ուշագրավ է Մկրտչյանի տիկնոջ՝ Գայանե Խաչատրյանի հայտարարագրած ունեցվածքը: Նա անցած տարի գնել է 25 մլն դրամ արժողությամբ բնակելի տուն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Համաձայնեք, որ Հայաստանում տնային տնտեսուհի լինելը եւս բավականին եկամտաբեր «գործ» է, հատկապես եթե նա պաշտոնյայի կամ դատավորի կին է:
Աղբյուրը՝ http://armlur.am/523422/