Վրեժ ունեմ լուծելու. Քյարամ Սլոյանի հայրը մեկնում է առաջնագիծ

Վաղը՝ ապրիլի 30-ին քառօրյա պատերազմի հետեւանքով Մարտակերտում զոհված զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը կմեկնի մարտական դիրքեր: Այս մասին Xnews.am-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Քյալաշ Սլոյանը:

Վերջինս՝ որդուն վերահուղարկավորելուց հետո էր որոշել մեկնել առաջնագիծ, սակայն նրան արգելել էին: Հիմա վճռական է տրամադրված, մեկնելու է, որպեսզի սեփական աչքերով տեսնի այն վայրը, որտեղ որդին է զոհվել: «Պետք է գնամ, որ այնտեղ նաեւ զոհվածի կոյկա պետք է տեղադրենք այնտեղ»,- նշեց Քյալաշ Սլոյանը, հավելելով, որ նախկինում էլ էր ցանկություն հայտնել որպես կամավոր մեկնել առաջնագիծ, բայց զինկոմիսարիատից թույլ չեն տվել:

Հիմա զոհված 20-ամյա Քյարամ Սլոյանի հայրն առավել քան պատրաստ է մեկնելու առաջնագիծ: Հայտարարում է վրեժ ունի լուծելու:

Աղբյուրը`openblog.am