ՀՀ վարչապետը հանձնարարեց ոռոգման սեզոնին ջուրը հասցնել հողօգտագործողներին

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացման, Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի առավել արդյունավետ օգտագործման, հետագա աշխատանքների բարելավման նպատակով կառավարությունը հաստատեց Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառո ւյցներով բաշխման պայմանները: «Նախատեսվում է նաև մինչև 2016թ. ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր՝ դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ»,- նշեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ընդունված որոշումն՝ ընդգծելով, որ ոռոգման սեզոնին ջուրը պետք է հասցնել հողօգտագործողներին:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=196648&l=am