Հայաստան է բերվել Ռուսաստանում բիաթլոնի ժամանակ նվաճված մրցանակային տանկը
Հայաստան է տեղափոխվել մոսկովյան տարածաշրջանի «Ալաբինո»-ում տեղի ունեցած «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Տանկը Հայաստան է տեղափոխվել ապրիլի 27-ի երեկոյան: Տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի Հայաստանի զինված ուժերի սպառազինությունը», — նշել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ ՌԴ պաշտպանության նախարարությունից ստացել էր մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ։
«Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետություների հավաքականների` հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից», — հայտարարել են պաշտպանության նախարարությունում։
Աղբյուրը` http://newsarmenia.am/am/news/armenia/-Hayastan-e-bervel-Rusastanum-biatloni-/