Ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է. ՔԿ

Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհված երկրորդ անձի դին անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա իրականացվում է  ԴՆԹ փորձաքննություն:

Այդ մասին տեղեկացրին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա խնդիրներ է ունեցել իր ազգականների հետ և նրա մոտ ցանկություն է առաջացել  պայթեցման եղանակով նրանց վնասել։

Միջազգային ահաբեկչության և ահաբեկչության վարկածն առաջ քաշելու համար քննությամբ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում որևէ տվյալ ձեռք չի բերվել:

 

Աղբյուրը` http://orer.am/?p=196004&l=am