Գողություն կատարողները հայտնաբերվեցին

1985 թ. ծնված Գևորգ Դ.-ն 2015 թ. հուլիսի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ պատուհանը բացելով՝ մտել են Քաղսի գյուղում գտնվող, իրեն պատկանող սպասարկման օբյեկտի պահեստ և գողացել լվացարան, եվրոպական արտադրության 2 դուռ` առանց շրջանակի, զուգարանակոնք, ցերեկային 16 լույս` լամպերով, 12 գիպսակարտոն և եվրոպատուհանի 3 ցանց` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:
Ապրիլի 2-ին, ժամը 19-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան մայրուղու 35-րդ կմ-ից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վահագն Գ.-ին և 1987 թ. ծնված Արա Ս.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակից` 1985 թ. ծնված Արգամ Մ.-ին:
Արգամ Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը`  http://www.police.am/news/view/%D6%87%D6%820404.html#sthash.wHgGBwwY.UEBwtHxs.dpuf