Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը ազատվել է պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Աղբյուրը՝ http://armlur.am/511471/