Ինչո՞ւ չներկայացվեց նախարարի այցը
Մարզպետարանը չէր տեղեկացրել
Երեկ՝ փետրվարի 11-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:
Չգիտես ինչու, Կոտայքի մարզպետարանը այս անգամ էլ “Աբովյան” մարզային մեր հեռուստաընկերությանը տեղյակ չէր պահել այցի մասին:
Այս պարագայում բնականաբար, “Լուրեր” լրատվականը չկարողացավ հեռուսատդիտողներին պատմել նախարարի հանդիպումների մասին:
Ի դեպ, նախարարները մարզեր են մեկնում համաձայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի: