Կառավարությունը 500.9 հազար եվրո կհատկացնի Վեդու ջրամբարի մրցույթի համար
ՀՀ կառավարությունը 500.9 հազար եվրո կհատկացնի Վեդու ջրամբարի մրցութային փաստաթղթերի պատրաստման համար։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է փետրվարի 25-ին կայացած կառավարության նիստում։ Միջոցները կհատկացվեն շինարարության մրցութային փաստաթղթերի փաթեթի պատրաստման համար՝ շինարարությունը կարճ ժամկետներում սկսելու նպատակով։
Հիշեցնենք, որ Վեդու ջրամբարի շինարարությունը ֆինանսավորում է Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո վարկի տեսքով։