Մահացել է Ֆիդել և Ռաուլ Կաստրոների եղբայրը
Կյանքի 92-րդ տարում մահացել է Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոյի և ներկայիս ղեկավար Ռաուլ Կաստրոյի եղբայրը՝ Ռամոն Կաստրոն, հայտնում է BBC-ն: Ռամոն Կաստրոն չի մասնակցել 1953-59 թթ-ներին Կուբայում հեղափոխության ժամանակ ընթացած ռազմական գործոություններին և որպես ընտանիքի ավագ եղբայր, ղեկավարել է ընտանիքին պատկանող ֆերման ու խնամել ծնողներին:
Այդուհանդերձ, նա զինամթերք և վառելիք է մատակարարել այն ջոկատներին, որոնք ղեկավարում էր Ֆիդել Կաստրոն և հնեց ինքն էլ պատրաստում էր վառելիքը: Ռամոն Կաստրոն չի զբաղեցրել նախարարական որևէ պաշտոն, սակայն հենց նրան են համարում Կուբայի տնտեսության բոլոր բարեփոխումների աննկատ նախաձեռնող:
Աղբյուրը` © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/02/24/77871/