Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 20-ի հրամանագրով դադարեցվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 17-ի ԱԽ-4-Ո-4 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ. 2016 թվականի փետրվարի 20-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի լիազորությունները»:
Աղբյուրը՝ http://armlur.am/490277/